ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 35

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը շահագործվում է 1981 թ.-ից: Մետրոպոլիտենի գծի երկարությունը 13.4 կմ (8.3 մղոն) է և ունի 10 գործող կայարան` Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան, Երիտասարդական, Հանրապետության հրապարակ, Զորավար Անդրանիկ, Սասունցի Դավիթ, Գործարանային, Շենգավիթ, Գարեգին Նժդեհի հրապարակ, Չարբախ: Կայարանների մեծ մասը բավական խորն է կառուցված և զարդարված է ազգային նախշերով: Թեև Երևանի մետրոն չի ընդգրկում ողջ քաղաքը, բայց քաղաքի որևէ հատված հասնելու ամենակարճ ճանապարհն է: Ծանրաբեռնված ժամերին մետրոյի գնացքները ժամանում են 5 րոպեն մեկ, իսկ ընդհանրապես՝ 10 րոպեն մեկ հաճախականությամբ: Մետրոն աշխատում է առավոտյան 06:30-ից մինչև 23:00: Թեև մետրոյի ուղևորահոսքը 60,000 մարդ/օր է, բայց այն քաղաքային ուղևորափոխադրումների գլխավոր միջոցը չէ: Ուղևորավարձը 100 դրամ է:

Երևանի վերգետնյա էլեկտրական երթուղին սպասարկում են տրոլեյբուսի 5 գծերը՝ 79 տրոլեյբուսներով: Ուղեվարձը 50 դրամ է:

Բարի գալուստ Երևան

Երևան. հիմնական տեղեկություններ