ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 31

Փոստային ծառայություն.

«ՀայՓոստ»-ը Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորն է, որ տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: «ՀայՓոստ»-ն ունի շուրջ 900 փոստային բաժանմունքներ ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում: Այն համագործակցում է նաև միջազգային փոստային օպերատորների, միջազգային և մասնավոր բեռնափոխադրող ընկերությունների հետ: 2010 թ-ից «ՀայՓոստ»-ը մատուցում է նաև փոստբանկային ծառայություններ: Հայաստանում փոստային ծառայություններ են մատուցում նաև «Դի-Էյչ-Էլ» Վորլդվայդ Էքսպրես (DHL Worldwide Express) և Ֆեդէքս ( FedEx) ընկերությունները:

Էլեկտրականություն.

Ստանդարտ լարումը` 220 վոլտ

Ստանդարտ հաճախականությունը`50 հերց

Էլեկտրական վարդակները` երկու կլոր մուտքով եվրոպական խրոցակներ (տեսակը`C/F)

Եթե Ձեր բնակության երկրում կիրառվող էլեկտրականության լարումը, հաճախականությունը և խրոցակները տարբեր են, ապա ցանկալի է, որ Ձեզ հետ բերեք լարման փոխակերպիչ, ինչպես նաև ելքի միացման ադապտեր:

Բարի գալուստ Երևան

Երևան. հիմնական տեղեկություններ