ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 30

Լեզու. Հայաստանի պետական լեզուն հայերենն է: Այն ունի իր ուրույն այբուբենը: Այդուհանդերձ, ելնելով խորհրդային ժամանակներից՝ Հայաստանի բնակչության մեծ մասը հասկանում և խոսում է ռուսերեն, իսկ երիտասարդ սերունդը`նաև անգլերեն:

Արտարժույթ. Հայաստանի ազգային արտարժույթը հայկական դրամն է (AMD), որի մանրադրամը լուման է (1 դրամը հավասար է 100 լումայի): Շրջանառության ցածր մակարդակի պատճառով լուման 1990-ականների կեսերից գործածությունից հանվեց: Արտարժույթի փոխարժեքը կարող եք ստուգել Հայաստանի կենտրոնական բանկի կայքում կամ մասնավոր բանկերում և արտարժույթի փոխանակման կետերում:

Ծախսեր. Ձեզ հետ ունեցե՛ք կանխիկ գումար և կրեդիտային քարտեր: Վերջիններիս օգտագործումը հնարավոր է՝ սահմանափակված լինի որոշ խանութներում, հյուրանոցներում, ռեստորաններում և ժամանցի վայրերում: Հետևաբար՝ Ձեզ հետ ունեցե՛ք որոշ չափով հայկական կանխիկ դրամ: Երևանում և մարզային կենտրոններում գործում են բանկոմատներ և դրամի փոխանակման կետեր:

Հեռահաղորդակցություն. Այսօր Հայաստանում գործում են բջջային հեռախոսակապի երեք օպերատոր և ինտերնետային ծառայություններ մատուցող մի շարք ընկերություններ՝ ՎիվաՍել-ՄՏՍ (Viva Cell MTS) , Օրանժ (Orange) և Բիլայն (Beeline): Վերջիններս բավական արդի ծառայություններ են մատուցում և գրասենյակներ ու խանութներ ունեն ինչպես Երևանի ամբողջ տարածքում, այնպես էլ մարզային կենտրոններում, որտեղ կարող եք գնել բջջային հեռախոսաքարտ կամ ստանալ անհրաժեշտ աջակցություն:

Ինտերնետ կապ. Երևանում ինտերնետը բավական հասանելի է: WiFi կապ կա հյուրանոցներում, բարերում, սրճարաններում և հասարակական այլ վայրերում:

Բարի գալուստ Երևան

Երևան. հիմնական տեղեկություններ