ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 29

Ձմռանը Երևանում սովորաբար ցուրտ է, ամպոտ և ձյունառատ, ճանապարհները ծածկված են լինում մերկասառույցով, ինչը հաճախ խաթարում է երթևեկությունը: Հունվարին ջերմաստիճանը սովորաբար իջնում է մինչև −25 °C (5 °F): Եթե Երևան եք այցելելու այս եղանակին, ապա պատրա՛ստ եղեք դիմակայելու ցրտաշունչ ձմռանը:

Գարունը Երևան է այցելում մարտի կեսին` իր հետ բերելով թարմություն և կանաչ բուսականություն: Ժամանակ առ ժամանակ անձրևում է: Այս եղանակին Երևանում լինելու լավագույն ժամանակահատվածը ապրիլ-մայիս ամիսներին է:

Ամռան օրերը արևոտ են, շոգ և չոր: Երևանում և Արարատյան դաշտավայրում օգոստոս ամսին ջերմաստիճանը բարձրանում է մինչև +40 °C (104 °F): Հանգիստը Սևանա լճում անցկացնելու ճիշտ ժամանակն է: Կարելի է նաև վրանային արշավ կազմակերպել անտառներում կամ Երևան քաղաքին հարակից լեռնային շրջաններում:

Աշունը Երևանում չոր է, տաք՝ զով երեկոներով և հաճելի զեփյուռներով: Այս եղանակը Երևանում ճամփորդելու ամենալավ ժամանակահատվածն է: Լեռնալանջերը ոսկե շագանակագույն երանգ են ստանում:

Ժամային գոտի. Հայաստանի ողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը, գտնվում է GMT/UTC +4 ժամային գոտում: Կառավարության որոշմամբ՝ 2012 թվականից Հայաստանում ամառային և ձմեռային ժամային հերթափոխի անցում չի կատարվում:

Եղանակ. Երևանում ճամփորդելու ամենալավ ժամանակաշրջանը ապրիլ-մայիս կամ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին է:

Բարի գալուստ Երևան

Երևան. հիմնական տեղեկություններ