ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 19

Իսկ դուք գիտե՞ք:

Երևանն ունեցել է մեքենաշինության իր ազգային

ապրանքանիշը՝ «Երազը», որն արտադրվել է 1964–1995 թվականներին և բավական հայտնի բրենդ էր Խորհրդային Միությունում և սոցիալիստական բլոկում: Խորհրդային Միության փլուզման և դրան հաջորդած տնտեսական ճգնաժամի պատճառով մեքենաների արտադրությունն անկում ապրեց: Թեև ընկերությունը շարունակեց աշխատել նաև անկախության տարիներին, բայց վերջնականապես փակվեց 2002 թ.:

1965 թ. Երևանը դարձավ Խորհրդային Միությունում հանրային առաջին լայնամասշտաբ հուզումների՝ զանգվածային ցույցերի կենտրոն: Այդ տարի լրացավ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը. ցուցարարները խորհրդային իշխանություններից պահանջում էին ճանաչել այն: Ցույցերի արդյունքում Երևանում՝ Ծիծեռնակաբերդի բլրի վրա, 1967 թ. կառուցվեց Հայոց ցեղասպանության

հուշահամալիրը: 1980-ականներին մայրաքաղաքը կարևոր դեր խաղաց նաև ինքնորոշման և խոսքի ազատության հարցերում, երբ սկսվեցին հայկական ազգային, ժողովրդավարական, բնապահպանական և Լեռնային Ղարաբաղի ազատագրման շարժումները: Այս շարժումներն առաջացան

«Գլաստնոստ» (Հրապարակայնություն) և «Պերեստրոյկա» (Վերակառուցում) բարեփոխումների համատեքստում, որոնք սկսվել էին Խորհրդային Միության վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի (1985-1991) կողմից: Շարժումներն աստիճանաբար վերաճեցին ԽՍՀՄ-ից անկախանալու պահանջի: 1988 թ. փետրվարին մոտ մեկ միլիոն ցուցարարներ Երևանում մասնակցեցին հանրահավաքների՝ ի պաշտպանություն անկախության: Զանգվածային բողոքի ակցիաները տեղի էին ունենում Թատերական

հրապարակում (Օպերայի հրապարակ), որը հետագայում կոչվեց Ազատության հրապարակ և դարձավ սոցիալական ու քաղաքական շարժումների թատերաբեմ:

«Կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու»,

Մովսես Գորգիսյան (1989, մայիսի 28)

(Տեսանյութ)

Պատմություն:

Երևանը որպես Հայաստանի մայրաքաղաք:

Խորհրդային ժամանակաշրջան/Երկրորդ հանրապետություն (1920-1991)