ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 20

1991 թ. սեպտեմբերի 21-ին՝ անկախության հռչակումից և երկաթյա վարագույրի բացվելուց հետո, Երևանի համար սկսվեց վերափոխման նոր ժամանակաշրջան: Անկանոն, պատահական և առօրեական շինությունների պատճառով քաղաքը սկսեց կորցնել իր սոցիալիստական տեսքը: 2000-ականների սկզբին քաղաքում բուռն շինարարական աշխատանքներ սկսվեցին: Հատկապես քաղաքի կենտրոնը դարձավ ընդարձակ շինհրապարակ: Որպես հետևանք՝ բնակարանների գինը տարածքում աճեց մոտ տասն անգամ: Քաղաքի կենտրոնում գտնվող պատմական շատ շենքեր

կա´մ ամբողջությամբ քանդվեցին, կա´մ վերափոխվեցին ժամանակակից բնակելի շենքերի ՝ ժամանակի առևտրային և գործարար շահերից ելնելով: Միայն շատ քիչ կառույցներ պահպանվեցին:

Երևան: Միայնակ տիեզերք (Տեսանյութ)

Երևանի քարտեզը

Ձևափոխված հին կառույցները

Պատմություն:

Երևանը՝ որպես Հայաստանի մայրաքաղաք:

Երրորդ հանրապետության ժամանակաշրջան (1991թ.-ից)