ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 18

Նոր գլխավոր հատակագիծը. Երևանի վերահիմնադրումը

Երևանը Խորհրդային Միության առաջին քաղաքն էր, որի համար ընդհանուր հատակագիծ մշակվեց: Երևանի՝ 1924 թ. հաստատված գլխավոր հատակագիծը մշակեց ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը (1978-1936):

Այն նախագծվել էր 150,000 բնակչության ունեցող քաղաքի համար: Ժամանակի ընթացքում քաղաքի վարչական տարածքը հինգ անգամ ընդարձակվեց: Թամանյանն ազգային ավանդույթները միահյուսեց ժամանակակից քաղաքաշինությանը: Ի վերջո, Երևանը դարձավ հայկական ազգային ինքնությունը և խորհրդային սոցիալիստական գաղափարախոսությունն արտացոլող կոնստրուկտիվիստական քաղաք: Երևանի՝ Թամանյանի առաջարկած ճառագայթային շրջանաձև նախագծի շնորհիվ, որ ընդգրկում էր արդեն իսկ գոյություն ունեցող քաղաքը, շատ պատմական կառույցներ քանդվեցին: Քաղաքի նորակառույց համայնքները վերանվանվեցին Արևմտյան Հայաստանի շրջանների անուններով, որտեղ

օսմանյան թուրքերը Հայոց ցեղասպանության ընթացքում ոչնչացրել էին հայկական բնակչությունը: Այդպիսի համայնքներից էին Արաբկիրը, Մալաթիա-Սեբաստիան, Նորք-Մարաշը և այլն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո գերմանացի գերիները ներգրավված էին նոր շենքերի և կառույցների շինարարական աշխատանքներում: Կառուցվեցին նաև «Հաղթանակ» և «Կիևյան» կամուրջները: Քաղաքի շինարարական աշխատանքներում օգտագործում էին բազալտ, գրանիտ և մարմար: Սակայն, որպես շինարարական նյութ՝ հիմնականում օգտագործվել է վարդագույն տուֆը, որը քաղաքին յուրօրինակ կյանք և երանգ տվեց. Երևանը սկսեցին կոչել «վարդագույն քաղաք»: 1968 թ. Երևանը տոնեց իր 2,750-ամյակը:

Խորհրդային Միության կազմում գտնվող Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք Երևանը 20-րդ դարում բուռն զարգացում ապրեց: Այս ժամանակահատվածում Երևանի վերափոխումն աննախադեպ էր: Կայսրության արվարձանային քաղաքը դարձավ Հայաստանի մշակութային, արդյունաբերական և գիտական հիմնական կենտրոնը և միության ամենադինամիկ և զարգացած քաղաքներից մեկը:

Երևանի գլխավոր հատակագիծը՝ կազմված

Ալեքսանդր Թամանյանի կողմից

Հեղինակային իրավունք՝՝Հրանտ Կասպարյան

Պատմություն:

Երևանը՝ որպես Հայաստանի մայրաքաղաք:

Խորհրդային ժամանակաշրջան/Երկրորդ հանրապետություն (1920-1991)