ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 17

Անկախության այդ կարճ ժամանակաշրջանում քաղաքի ամենակարևոր իրադարձություններից մեկը կառավարության որոշմամբ 1919 թ. մայիսի 16-ին Երևանի պետական համալսարանի հիմնադրումն էր: Համալսարանի շենքը գտնվում էր Երևանի կենտրոնական փողոցներից մեկում՝ Աստաֆյան փողոցում (այժմ՝ Աբովյան)՝ նախկին ճեմարանի շենքում, որը կառուցվել էր 1900-1906 թվականներին: 1920 թ. դեկտեմբերի 2-ին բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակը մտավ Երևան, և Հայաստանը խորհրդայնացավ: Չնայած նրան, որ հայ հեղափոխական ուժերը 1921 թ. փետրվարին կարողացան ետ գրավել քաղաքը և ազատ արձակել բանտարկված բոլոր քաղաքական առաջնորդներին, նույն թվականի ապրիլի 2-ին նրանք նորից պարտություն կրեցին Վրաստանից նոր վերադարձած 11-րդ կարմիր բանակի ուժերի կողմից:

Երևանը՝ որպես Հայաստանի

մայրաքաղաք

1918 թ. մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920) հռչակագրի ընդունման և անկախության վերականգնման հետ միաժամանակ Երևանը դարձավ Հայաստանի մայրաքաղաքը և նորանկախ պետության կենտրոնը: Սակայն Հայ ազգային խորհրդի անդամների նստավայրը շարունակում էր մնալ Թբիլիսին՝ հայերի համար Կովկասի մշակութային կենտրոնը: Կառավարությունը Երևան տեղափոխվեց ամռան կեսին: Այդ ժամանակվանից սկսած՝ Երևանը դարձավ ազգային կառավարության նստավայրը:

Հայաստանի Առաջին Հանրապետության մեկամյակը , 1919

Հայաստանի անկախության հռչակագիրը,

1918

Խորհրդային Կարմիր բանակը Աբովյան փողոցում,1920

Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարական շենքը Հեղինակային իրավունք՝ Թոմին և Ջորջը (Flickr)

Պատմություն:

Երևանը՝ որպես Հայաստանի մայրաքաղաք: Առաջին հանրապետության ժամանակաշրջան