ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Seite 15

1513-1737 թթ. թուրք-պարսկական պատերազմների ժամանակաշրջանում Երևանն ընդհանուր առմամբ 14 անգամ ձեռքից ձեռք է անցել: 1604-1606 թթ. Պարսկաստանի Շահ Աբաս Ա(1571-1629) հրամանով մի քանի հարյուր հազար հայեր, այդ թվում՝ Երևանի քաղաքացիներ, արտաքսվում են Պարսկաստան: Արդյունքում բնակչության մեջ գերակշռում են մահմեդականները (պարսիկներ, թուրքեր, քրդեր): Սակայն, քանի որ զավթիչների մեծ մասը կիսանստակյաց կյանք էր վարում կամ քոչվոր էր, հայերը զգալի դեր ունեին երկրի տարբեր ոլորտներում՝ արհեստներում և հատկապես տնտեսությունում:

1679 թ. հունիսի 7-ի ավերիչ երկրաշարժը քաղաքը հողին հավասարեցրեց: 1736-1828 թվականներին Էրիվանը (Երևան) Սեֆյան Պարսկաստանի կայսրության մասն էր կազմում և ճանաչվել էր որպես Էրիվանի խանության վարչական կենտրոն :

Պարսից Շահ Աբբաս Ա -ի դիմանկարը

Երևանի Կապույտ մզկիթը, 18-րդ դար

(նաև հայտնի որպես Պարսկական մզկիթ)

Երևանի նկարազարդումը ֆրանսիացի ճարտարապետ Ժան Շարդենի կողմից, 1673

Պատմություն:

Պարսկական ժամանակաշրջան