ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 14

Մ.թ.ա. 6-4-րդ դարերի ընթացքում Երևանն Աքեմենյան կայսրության կազմում գտնվող Հայաստանի սատրապության քաղաքական և տնտեսական ամենակարևոր կենտրոններից մեկն էր: Երվանդունիների (մինչև մ.թ.ա. 201 թ.), Արտաշեսյանների (մ.թ.ա 189 թ.-մ.թ.12-րդ դ.) և Արշակունիների (52-428 թթ.) օրոք այն երկար ժամանակ Մեծ Հայքի թագավորության մասն էր կազմում:

Երևանը գոյատևել է դարեր շարունակ՝ հաղթահարելով պատմական բազմաթիվ ցնցումներ: Քաղաքը ենթարկվել է ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, մոնղոլների և թուրքերի արշավանքներին:

658 թ. արաբները գրավեցին Երևանը: Հայկական միջնադարյան

աղբյուրներում այս իրադարձության նկարագրության մեջ քաղաքն անվանում են ոչ թե Էրեբունի, այլ Երևան: 885 թ. Բագրատունյաց արքայատոհմի (885-1045) ներքո հայկական թագավորության վերականգնումից հետո Երևանը հայոց անկախ պետականության հաստատուն մասն էր: 13-14-րդ դարերում այն գտնվում էր Զաքարյանների (1201-1360) հայկական իշխանության ներքո: Հետագա դարերի ընթացքում թուրքերն ու մոնղոլները գրավեցին և թալանեցին քաղաքը: Այնուհետև, հաշվի առնելով Երևանի ռազմավարական նշանակությունը, քաղաքը կռվախնձոր դարձավ Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև:

Միջնադարյան կառույցները

301 թ.՝ Հայաստանի քրիստոնեացումից հետո, կառուցվեցին վաղքրիստոնեական ճարտարապետական շինություններ: Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին քրիստոնեական առաջին եկեղեցիներից մեկն էր, որ կառուցվել է Երևանում 5-րդ դարում: Այն քանդվել է 193 թ. կոմունիստական իշխանության հրամանով, իսկ այդ վայրում կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնը: Քաղաքի ամենահին եկեղեցին Ավանի Սուրբ Կաթողիկե Ծիրանավորն է (595-602): Եկեղեցին մասամբ վնասվել է 1679թ. երկրաշարժի հետևանքով:

Հայոց Տրդատ 3-րդ թագավորի մկրտությունը

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Ավանի Ս. Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցին

(cc) Թրավիս Վիթ

Պատմություն:

Հայկական թագավորական դինաստիաների ժամանակաշրջան