ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 13

Հնագույն կառույցները

Էրեբունին վարչական և հոգևոր հզոր կենտրոն էր, մայրաքաղաք, որտեղ ապրել են թագավորները: Թագավորը Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջաններից 6600 ռազմիկների վերաբնակեցրել էր այստեղ: Ամրոցը մասամբ շրջապատված է եղել բարձր պարիսպներով, մուտքը՝ պաշտպանված բարձր աշտարակներով, որից աստիճաններով կարելի էր հասնել դեպի հրապարակ: Վերջինս ամրոցի տարածքը բաժանում էր 3 մասի՝ պաշտամունքային, արքունական և տնտեսական: Պաշտամունքային մասում գտնվում էր թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը:

Երևանի անունը

Ժամանակի ընթացքում Էրեբունի անունը ձևափոխվեց և դարձավ Երևան (Էրեբունի = Էրեվանի = Էրեվան = Երևան): Այդուհանդերձ, կա նաև վաղքրիստոնեական ժամանակներից պահպանված մի լեգենդ, ըստ որի՝ «Երևան» անվան արմատները գալիս են «երևաց» արտահայտությունից: Վաղ միջնադարի քրիստոնյա հայ հեղինակները հավատացած էին, որ, երբ Նոյյան տապանը իջել է Արարատ լեռան վրա, և ջրհեղեղի ջրերը քաշվել են, Նոյը,տեսնելով հողը, բացականչել է. «Երևա՜ց»: Լեգենդի համաձայն՝ այդ տարածքի վրա էլ հիմնվել է Երևան քաղաքը:

Էրեբունիի ամրոցը

(Տեսանյութ)

Պատմություն:

Ուրարտական (Արարատյան) ժամանակաշրջան (մ.թ.ա. 8-6-րդ դարեր)