Իր գահակալության 5-րդ տարում Ուրարտուի (Արարատ) Արգիշտի Ա թագավորը (մ.թ.ա.786-764 թթ.) հիմնեց Էրեբունի ամրոցը Արին-Բերդ բլրի վրա` այդպիսով դնելով Երևանի հիմնադրման սկիզբը: Քաղաքի ծննդյան ճշգրիտ թվականը մակագրված է Էրեբունի ամրոցում Արգիշտի թագավորի հրամանով գրված սեպագիր արձանագրության մեջ: Քաղաքի հիմնադրման մասին պատմող արձանագրությունը համարվում է Երևանի ծննդյան վկայականը և գտնվում է Էրեբունի պատմագիտական արգելոց-թանգարանում: Այն արձանագրում է, որ քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա.782 թ.: Ըստ այդմ՝ Երևանը 29 տարով մեծ է Հռոմից, որը հիմնադրվել է մ.թ.ա. 753 թ.:
Սեպագիր արձանագրության մեջ
կարդում ենք հետևյալը.
«Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։
Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։
Ուրարտական սեպագիր արձանագրությունը Էրեբունիի
հիմնադրման վերաբերյալ
(cc) Թրավիս Վիթ
Պատմություն:
Ուրարտական (Արարատյան) ժամանակաշրջան (մ.թ.ա. 8-6-րդ դարեր)