Հատիս լեռ
Ակնարկ
Տեսակը՝ կոնաձև հրաբխային
Տարիքը՝ պլիոցենի ժամանակաշրջանից
Բարձրությունը՝ 2,528մ / 8,294 ոտնաչափ
Հեռավորությունը Երևանից՝ 32 կմ / 19.8 մղոն
Գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից 32 կմ/19.8 մղոն հեռավորության վրա: Հատիս լեռը (2,528 մ/8,294 ոտնաչափ) քայլարշավի ևս մեկ տարբերակ է: Այն հրաբխային ծագում ունի, կոնաձև է՝ խոր կիրճերով կտրտված լանջերով: Լեռը և իր հարակից տարածքները հիանալի են քայլարշավների և լեռնային հեծանվավարության համար: Արշավականները պետք է իմանան, որ լեռան գագաթին կան փրկարարական ապաստարաններ:
Երբ գնալ արշավի: Կլիմա
Հատիս լեռը բարձրանալու լավագույն ժամանակաշրջանը մայիսից նոյեմբերն ընկած հատվածն է: Լեռը ծածկված է ալպյան մարգագետիններով և տափաստանային բուսականությամբ:
Իսկ դուք գիտե՞ք
Հատիս լեռը կոչվել է բուսականության հայկական հնագույն աստված Հատիսի անունով: Այն նաև անվանում են Շամիրամի լեռ: Համաձայն լեգենդի՝ Արա թագավորի դեմ մղվող ճակատամարտի ժամանակ ասորական թագուհի Շամիրամն իր բանակը տեղակայում է Հատիսի լանջերին: Արա Գեղեցիկ թագավորն իր զորքերով դիրքավորվում է Արա լեռան լանջերին: Այդպես՝ լեռները համապատասխանաբար կրում են Շամիրամ թագուհու և Արա թագավորի անունները:
Հատիս լեռը
Հեղինակային իրավունք՝ Էդգար Մարուքյան