Արա լեռ
Ակնարկ
Բարձրությունը՝ 2,577 մ / 8,455 ոտնաչափ
Հեռավորությունը Երևանից՝ 52 կմ / 32.3 մղոն
Արա լեռը (2,577 մ/8,455 ոտնաչափ) քայլարշավի մեկ այլ հիանալի տարբերակ է: Այն գտնվում է Երևանից 52 կմ / 32.3 մղոն դեպի հյուսիս՝ Հրազդան և Քասախ գետերի միջև: Լեռան գագաթ բարձրանալու ճանապարհին արշավականները կարող են տեսնել Ծաղկեվանքը, որը փորված է քարանձավում և կույս Վառվառայի մահարձանն է համարվում: Վանքի մեջ աղբյուր կա, որն ասում են, թե առողջարար հատկություններ ունի: Աղբյուրը կաթիլ-կաթիլ է հոսում. ասում են, որ դրանք կույս Ծաղիկի արցունքներն են, որ այդտեղ սպանվել է իր հեթանոս հոր կողմից քրիտոնեությունն ընդունելու համար: Լեռան գագաթից կարելի է զմայլվել դեպի Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթ` բիբլիական Արարատ լեռ (5,165 մ/16,946 ոտնաչափ), և Հայաստանի Հանրապետության ամենաբարձր Արագած լեռ (4,090 մ/13,419 ոտնաչափ) բացվող տեսարանով:
Երբ գնալ արշավի: Կլիմա
Արա լեռ բարձրանալու համար տարվա ամենալավ ժամանակը մայիսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածն է: Գարնանը լեռն ամբողջությամբ ծածկված է բուսականությամբ:
Իսկ դուք գիտե՞ք
Երբ լեռան ուղղությամբ նայում ես հարավից կամ հյուսիսից, թվում է, թե մի հսկա է ամբողջ երկայնքով պառկած լեռան գագաթին: Լեգենդի համաձայն՝ Արա լեռը կոչվել է հայ թագավոր Արա Գեղեցիկի անունով, որ սպանվել է ասորական թագուհի Շամիրամի դեմ մղվող ճակատամարտում, որը տեղի է ունեցել լեռան ստորոտին: Թագուհին, որ սիրահարված էր Արա թագավորին, փորձել է վերակենդանացնել նրան առասպելական ոգիների (արալեզներ)10 միջոցով, որոնք լիզում էին զոհված զինվորների վերքերը, բայց՝ ապարդյուն:
Այդ օրվանից լեռան կատարն ընդունել է արքայի քթի, ձեռքերի և մարմնի ձևը: