Հարավային գագաթը բավականաչափ մատչելի է անփորձ լեռնագնացների համար, իսկ հյուսիսային գագաթը մեծ ջանքեր է պահանջում: Հյուսիսային գագաթը կարելի է հաղթահարել չորսից վեց ժամվա
ընթացքում, մինչդեռ հարավային գագաթ
բարձրանալու համար կպահանջվի ընդամենը երկու ժամ: Բարձրանալ հյուսիսային
(4090 մ /13,419 ոտնաչափ) և արևելյան
(3,950 մ /12,959.3 ոտնաչափ) գագաթներ, այնուհետև իջնել դեպի խառնարան, ճամբարել և այդտեղ ճաշել... Ահա առաջարկվող հիանալի տարբերակներից մեկը: Ընդհանուր առմամբ՝ գագաթ բարձրանալը և ետդարձը կպահանջի երեքից չորս օր: Մի շարք զբոսաշրջային ընկերություններ, ինչպես
օրինակ՝ «Ավարայր» տուրիստական գործակալությունը, կարող է կազմակերպել
արշավը: Եթե օրը պարզ է, կարելի է զմայլվել
դեպի Արարատ լեռը և Արարատյան
դաշտավայրը բացվող տեսարանով:
Երբ գնալ արշավի: Կլիմա
Ձյունը ծածկում է Արագածի գագաթը գրեթե ամբողջ տարին, հետևաբար՝ խորհուրդ է տրվում լեռը բարձրանալ հուլիս, օգոստոս կամ սեպտեմբեր ամիսներին: Կլիման փոփոխվում է բարձրությանը զուգահեռ, և գագաթի հատվածում ցուրտ է անգամ ամռանը: Եղանակն այնտեղ անկանխատեսելի է և հաճախ տեղումնառատ. ամեն պահի կարող է ձյուն տեղալ: Արշավականները պետք է ճանապարհ ընկնեն որքան հնարավոր է շուտ:
Ժայռամագլցում և էքստրեմալ արշավներ
Վայելե՛ք բնության գեղեցկությունը, լեռների անդորրը, լճերը, գետերը և կիրճերը, բացի այդ՝ Արագածը և լեռան հարակից տարածքները պարզապես իդեալական են էքստրեմալ և արկածային արշավների համար: Էքստրեմալ զբոսաշրջությունն առաջարկում է ադրենալինի
պայթյուն, նոր զգացողություններ և տպավորություններ, անհայտ հաճույքներ և իհարկե բնության գեղեցկություն:
Արագած լեռ