Քայլարշավ և վրանային արշավ
Արագած լեռան հարակից տարածքներում կան բազմաթիվ պատմական վայրեր և հին եկեղեցիներ: Լեռ բարձրանալիս արշավորդն անցնում է 2,300 մ/7,546 ոտնաչափ բարձրության վրա գտնվող միջնադարյան Ամբերդ ամրոցի (բերդ ամպերի մեջ) ճանապարհով: Մոտակայքում գտնվում են նաև 11-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Բյուրականի աստղադիտարանը, որտեղ կարելի է մասնակցել
աստղագիտության և դիտարկման էքսկուրսիոն արագ
դասընթացին կամ պարզապես գիշերային երկնքում ուսումնասիրել տիեզերական ամենահետաքրքիր և գեղեցիկ
օբյեկտները: Կանգառը կարելի է կազմակերպել Բյուրականի
հանգստյան տանը: Քայլարշավի հաջորդ արկածը Քարի լիճն է, որը գտնվում է Արագած լեռան լանջին (ծովի մակերևույթից 3,200 մ/10,499 ոտնաչափ բարձր): Այս ճամբարային բազայից սկսվում է վերելքը՝ դեպի Արագածի լեռնագագաթներ:
Արագած լեռ