ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 127

Արագած լեռ

Ակնարկ

Տեսակը՝ ստրատոհրաբխային

Տարիքը՝ պլիոցենի ժամանակաշրջանից

Բարձրությունը՝ 4,090 մ/13,419 ոտնաչափ

Աշխարհագրական կոորդինատները՝ 40°32′00″Հս, 44°12′00″Արվ

Հեռավորությունը Երևանից՝ 60 կմ /37.2 մղոն

Երևանի մերձակայքում է գտնվում Փոքր Կովկասի և Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ Արագած լեռը: Երևանից 60 կմ/37.2 մղոն դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Արագածը չորս գագաթ և աշխարհի ամենամեծ խառնարաններից մեկն ունեցող

լեռնազանգվածն է: Ամենամեծ և հյուսիսային գագաթն ունի 4,090 մ/13,419 ոտնաչափ բարձրություն, արևմտյան գագաթը՝ 4,080 մ/13,386 ոտնաչափ, արևելյան գագաթը՝ 3,916 մ/12,846 ոտնաչափ, իսկ հարավային գագաթը՝ 3,887 մ/12,753 ոտնաչափ բարձրություն: 350 մ/1,148 ոտնաչափ խորությամբ և 3 կիլոմետր տրամագծով խառնարանը գտնվում է այս հանգած հրաբխի գագաթների միջև: Բարձրլեռնային գոտին ամռան ամիսներին ոչխարներին ապահովում է արոտավայրերով, իսկ աստղադիտարաններին՝ մաքուր օդով: Հարյուրավոր գարնանային վճիտ ջրերը հոսում են լեռնալանջերն ի վար՝ ստեղծելով աղբյուրներ: Ժայռերը, բուսականությունը, վայրի ծաղիկները և գեղեցիկ տեսարաններն Արագածի վերելքն անմոռանալի են դարձնում: Արագածի արևմտյան լեռնային գոտուց գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատյան դաշտավայր:

Aragats and Amberd (Video)