Ներածություն
Արկածային զբոսաշրջությունը Հայաստանում հիանալի հնարավորություն է տալիս իմանալու ավելին երկրի հոգևոր, մշակութային և պատմական հարստությունների մասին: Բազում
պատմական հուշարձանները, Արագածի գեղեցիկ լեռնալանջերը, Խոսրովի պետական արգելոցի շրջակա
տարածքը, բնության գեղեցկությունը հիացրել են
ճամփորդներին, զբոսաշրջիկներին և երկրաբաններին:
Հայաստանը լեռնային երկիր է և շատ բան կարող է առաջարկել լեռնագնացներին, ինչպես նաև արշավների, քայլարշավների և վրանային արշավների սիրահարներին: Քայլարշավը Հայաստանում զբոսաշրջության զարգացած ոլորտ է, որն առաջարկում է լեռնային
արշավների բազմաթիվ տարբերակներ: Արշավների
իդեալական ուղղություններ են Արագածի, Արայի, Հատիսի
լեռների, Խոսրովի պետական արգելոցի տարածքները,
որոնք գտնվում են Երևանից քիչ հեռու: