6.2 Դվին
Պատմական Հայաստանի մեկ այլ մայրաքաղաքի՝ Դվինի ավերակները գտնվում են Խոր Վիրապից 22 կմ/13.6 մղոն դեպի հյուսիս: Այստեղ կա նաև թանգարան, որտեղ կարելի է տեսնել քաղաքի տարածքում կատարված հնագիտական պեղումների գտածոները: Դվին քաղաքը հիմնադրվել է 335 թ. Խոսրով Գ Կոտակ թագավորի կողմից և դարձել է Արշակունիների արքայատոհմի թագավորների նստավայրը:
Լինելով վաղմիջնադարյան Հայաստանի մայրաքաղաքը՝ Դվինը դարձել է առևտրային խոշոր քաղաք: Մոտավորապես 100,000 բնակչություն ունեցող քաղաքը միջնադարյան աշխարհի ամենախիտ բնակեցված և ամենահարուստ քաղաքներից մեկն էր: 893 թ. հզոր երկրաշարժը ավերում է քաղաքը, իրար են հաջորդում արաբների և սելջուկների արշավանքները, և Դվինը սկսում է անկում ապրել: Այն վերջնականապես կործանվում է մոնղոլների կողմից 1236 թ.:
Դվին
Հեղինակային իրավունք՝ Վահե Իշխանյան (Panoramio)
Երևանի արևելքը և հարավը
Շրջագայություն 6
6.1 Խոր Վիրապ
6.2 Դվին
6.3 Գառնի
6.4 Գեղարդ