ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 119

Արքայի հրամանով՝ Մեծ Հայքի թագավորությունը հրաժարվում է հեթանոսությունից և 301 թ. պետականորեն ընդունում քրիստոնությունը՝ դառնալով աշխարհում քրիստոնեությունն ընդունած առաջին պետությունը: Այնուհետև սուրբ Գրիգորը դառնում է Ամենայն հայոց առաջին կաթողիկոսը: Այսօր էլ կարելի է տեսնել ստորգետնյա այն սենյակը, որտեղ բանտարկված է եղել սուրբ Գրիգորը: Խոր Վիրապի շրջակայքում է եղել Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնել է Արտաշես Ա-ը մ.թ.ա. 180 թ.: Քաղաքը նախագծել է Կարթագենի Հաննիբալ զորավարը, ով ցանկանում էր ապաստան գտնել Հայաստանում հռոմեացիներից կրած պարտությունից հետո:

Խոր Վիրապի վանքը

Խոր Վիրապի վանքը (Տեսանյութ)

Խոր Վիրապի վանքը (3D)

Երևանի արևելքը և հարավը

Շրջագայություն 6

6.1 Խոր Վիրապ

6.2 Դվին

6.3 Գառնի

6.4 Գեղարդ