Երևանի արևելքը և հարավը
Շրջագայություն 6
6.1 Խոր Վիրապ
Սկսե՛ք շրջագայությունը զբոսաշրջիկների սիրած վայրերից մեկից՝ Խոր Վիրապի վանքից (642թ.), որը գտնվում է Երևանից 40 կմ/24.8 մղոն դեպի հարավ և Արարատի մարզի ժամանակակից Արտաշատ քաղաքից 12 կմ/7.5 մղոն հեռավորության վրա: Բարձր բլրի վրա կանգնած վանքից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռ: Այս վանքում էր հայ թագավոր Տրդատ 3-րդը 13 տարի շարունակ բանտարկել սուրբ Գրիգոր Լուսավորչին: Ըստ ավանդության՝ երբ թագավորը հիվանդանում է խոզակերպություն հիվանդությամբ, նրա քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ միայն սուրբ Գրիգորը կարող է բուժել նրան, և Գրիգորն ազատ է արձակվում: Հայ արքան բուժվելուց հետո ընդունում է քրիստոնեությունը:
6.1 Խոր Վիրապ
6.2 Դվին
6.3 Գառնի
6.4 Գեղարդ