6.3 Գառնի
Գառնին, որտեղ պետք է անպայման այցելել, գտնվում է մայրաքաղաքից ոչ շատ հեռու՝ Երևանից 25 կմ/15.5 մղոն դեպի արևելք: Համալիրը ներառում է Գառնիի Մաշտոց Հայրապետ եկեղեցին (12-րդ դար), Գառնիի ամրոցը (մ.թ. 1-ին դար), Գառնիի տաճարը (մ.թ. 1-ին դար), Բազիլիկը (5-րդ դար), պաշտպանական պարսպապատերի ավերակները, արքունական պալատը, մի գինետուն և հատակի խճանկարով բաղնիքը:
Գառնիի ամրոցի մոտ գտնվում է, այսպես կոչված, «Քարերի սիմֆոնիան», որը Գառնիի կիրճի երկայնքով ձգվող բազալտե ուղղահայաց սյուներից կազմված հուշարձան է: Այստեղ է գտնվում նաև 11-րդ դարի միջնադարյան մի կամուրջ: Գառնիից 4 կմ/2.4 մղոն հեռավորության վրա Խոսրովի պետական արգելոցն է, որտեղ գտնվում է Հավուց Թառ վանքը
(11-րդ դար): Տարվա տաք եղանակներին
հանգստանալու և ընթրելու ամենից հարմար վայրերից
մեկը Սերգեյի հացատունն է: Երկար սեղանները
տեղադրված են նրա այգու ծառերի տակ: Վայելե՛ք թարմ
լավաշ և տեղական մի շարք սիրելի ուտեստներ:
Գառնիի տաճար
301 թ.՝ Հայաստանի քրիստոնեացումից հետո, հեթանոսական բոլոր տաճարները քանդվեցին և
օգտագործվեցին որպես շինարարական նյութ: Գառնիի տաճարը միակ հեթանոսական կառույցն է, որը գոյատևել է առ այսօր, քանի որ գտնվել է
Գառնիի ամրոցի մոտ և ծառայել է որպես հայ թագավորների ամառային նստավայր:
Երևանի արևելքը և հարավը
Շրջագայություն 6
6.1 Խոր Վիրապ
6.2 Դվին
6.3 Գառնի
6.4 Գեղարդ