ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 109

5.2 Աշտարակ

21.600 բնակչություն ունեցող Աշտարակ քաղաքը Արագածոտնի մարզի վարչական կենտրոնն է: Այն ձգվում է Քասաղ գետի կիրճի երկայնքով` Երևանից 20 կմ/12.4 մղոն դեպի հյուսիս-արևմուտք: Քաղաքը Հայաստանի հնագույն բնակատեղիներից է և հարուստ է հին եկեղեցիներով ու պատմական վայրերով: Այստեղ են գտնվում Ծիրանավոր (13-14-րդ դարեր), Սպիտակավոր (5-6-րդ դարեր) և Կարմրավոր (7-րդ դար) եկեղեցիները, ինչպես նաև 1664 թ. Քասաղ գետի վրա կառուցված միջնադարյան եռակամար կամուրջը: Քաղաքի կենտրոնում է գտնվում Աշտարակի ամենամեծ՝ Սուրբ Մարինե եկեղեցին, որը կառուցվել է 1271 թ.:

Քասաղ գետի կիրճում է

գտնվում «Աշտարակի ձոր»

հանգստյան գոտին, որը

ժամանցի և հանգստի հիանալի

վայր է:

Երևանի հյուսիսը

Շրջագայություն 5

5.1 Եղվարդ

5.2 Աշտարակ

5.3 Հովհաննավանք/Սաղմոսավանք

Saghmosavannk ParkMatenadaraCascade

5.4 Տառերի պուրակ

5.5 Քարի լիճ

5.6 Ամբերդ/Բյուրական

5.7 Արշակունիների դամբարան

5.8 Օշական