ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 108

Երևանի հյուսիսը

Շրջագայություն 5

5.1 Եղվարդ

Երբ լինեք Երևանի արվարձաններում, անպայման այցելե՛ք Երևանի հյուսիսում գտնվող Եղվարդ և Աշտարակ քաղաքներ: Եղվարդը գտնվում է Կոտայքի մարզում` Երևանից 15 կմ/9.3 մղոն դեպի հյուսիս: Քաղաքի կենտրոնում է գտնվում 1301 թ. կառուցված կրկնահարկ Սուրբ Աստվածածին եկեղեցին: Եղվարդից պարզորեն երևում է կանաչապատ Արա լեռը: Վերջինս (2577 մ) հիանալի վայր է քայլարշավների և վրանային արշավների սիրահարների համար: Արա լեռան գագաթը բարձրանալիս կարելի է տեսնել նաև Ծաղկեվանքը: Քարանձավում կառուցված այս եկեղեցու մոտ կա մի աղբյուր, որը, ասում են, թե առողջարար հատկություններ ունի: Այստեղ տեղադրված են զբոսախնջույքի համար նախատեսված սեղաններ: Լեռան գագաթից կարող եք զմայլվել դեպի բիբլիական Արարատ լեռը բացվող տեսարանով:

5.1 Եղվարդ

5.2 Աշտարակ

5.3 Հովհաննավանք/Սաղմոսավանք

Saghmosavannk ParkMatenadaraCascade

5.4 Տառերի պուրակ

5.5 Քարի լիճ

5.6 Ամբերդ/Բյուրական

5.7 Արշակունիների դամբարան

5.8 Օշական