ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 110

5.3 Հովհաննավանք/Սաղմոսավանք

Աշտարակի շրջակայքում կան բազմաթիվ պատմական վայրեր, միջնադարյան վանքեր, որոնք պետք է անպայման տեսնել: Այնտեղից 8 կմ/4.9 մղոն դեպի հյուսիս` Օհանավան գյուղում, գտնվում է Հովհաննավանքը (կառուցված 1216 թ.-ին), որը կանգնած է Քասաղ գետի կիրճի եզրին: Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին և կրում է նրա անունը: Վանքի ամենահին կառույցը Սուրբ Կարապետի միանավ բազիլիկն է, որը կառուցվել է 4-րդ դարի սկզբին: Եկեղեցու փայտյա ծածկը 554 թ. փոխարինվել է քարե տանիքով:

12-17-րդ դարերում Հովհաննավանքը կրթական և հոգևոր կարևոր կենտրոն էր, որտեղ գրվել և նկարազարդվել են ձեռագիր մատյաններ: Հովհաննավանքից մոտավորապես 7 կմ/4,3 մղոն հեռավորության վրա գտնվում է Սաղմոսավանքը: Սաղմոսավանքը կառուցել են Վաչուտյան իշխանները 1215 և 1221 թվականներին: Այստեղ կա նաև վանական գրատուն, որը կառուցվել է 1255 թ.: Գրատանը գրվել և պատկերազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: Վանական համալիրի ճարտարապետն է Աղբայրիկ վարդապետը:

Երևանի հյուսիսը

Շրջագայություն 5

5.1 Եղվարդ

5.2 Աշտարակ

5.3 Հովհաննավանք/Սաղմոսավանք

Saghmosavannk ParkMatenadaraCascade

5.4 Տառերի պուրակ

5.5 Քարի լիճ

5.6 Ամբերդ/Բյուրական

5.7 Արշակունիների դամբարան

5.8 Օշական