4.5 Մեծամորի ամրոց-հնավայր
Էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջե՛ք Մեծամոր ամրոցի հնագիտական վայրում, որը գտնվում է Տարոնիկ գյուղի
մոտ՝ Ակնա լճից 4 կմ/2.4 մղոն դեպի արևելք և Վաղարշապատից 10 կմ/6.2 մղոն դեպի արևմուտք:
Տարածքը բնակեցված է եղել մ.թ.ա. 5-րդ հազարամյակից մինչև մ.թ. 18-րդ դար: 1968 թ. հնագիտական վայրում բացվեց Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանը,
որտեղ պահվում են 22.000-ից ավել առարկաներ,
որոնցից գրեթե բոլորը պեղվել են այս վայրում:
Խաչքարի արվեստը
Խաչքարերը հիշատակի համար փորագրված քարեր են: Այս զարդարարական քանդակների փորագրված հորինվածքի հիմնական տարրը խաչն է, ինչի շուրջ պատկերվում են այլ զարդանախշեր, խաչի փրկագործական խորհրդաբանությունը և հավերժության նշանը: Խաչքարերը
տեղադրվում են բաց երկնքի տակ: Այս արվեստը հասել է մինչև մեր օրերը, և այժմ էլ մեծ տարածում ունի Հայաստանում: Խաչքարերը և խաչքարագործությունը գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Առաջին խաչքարերը ի հայտ են եկել 9-րդ դարում` արաբական իշխանությունից Հայաստանի ազատագրումից հետո: Կարդալ ավելին
Երևանի արևմուտքը
Շրջագայություն 4
4.3 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
4.2 Վաղարշապատի եկեղեցիներ
4.1 Մուսալեռան հուշահամալիր ParkMatenadaraCascade
4.4 Մաչանենց կենտրոն
4.5 Մեծամորի ամրոց-հնավայր Fortress
4.6 Զվարթնոց