4.4 Մաչանենց կենտրոն
Մսի սիրահարները Էջմիածնում անպայման պետք է փորձեն Էջմիածնի քյուֆթան, որը հայկական խոհանոցի հայտնի մսային կերակուր է: Քյուֆթայի հումքը կարելի է գնել տեղի մթերային շուկայից: Եթե ցանկանում եք հաճելի ժամանակ անցկացնել, միևնույն ժամանակ համեղ ուտել և ծանոթանալ քաղաքի մշակույթին, ապա այցելե՛ք «Մաչանենց տուրիզմ և արտ» (Մաչանենց տուրիզմի և արվեստի կենտրոն, «Machanents Tourism and Art») կենտրոն: Այստեղ Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու հայ ավանդական կենցաղավարմանը, համտեսելու ազգային ուտեստներ և ըմպելիք:
Այցելուները կարող են սովորել գորգագործություն, կավագործություն, պար և հայկական ուտեստների պատրաստում: Գինետանը հյուրերն առիթ կունենան ծանոթանալու հայկական գինեգործության պատմությանը, թոնրատանը կտեսնեն, թե ինչպես է պատրաստվում հայկական լավաշը: Կենտրոնում գործում է արվեստի մանկապատանեկան բաժին, ինչպես նաև մասնագիտացված արվեստագետների պատկերասրահ: Կենտրոն այցելելու համար պետք է նախապես ամրագրում կատարել: Բնության սիրահարները կարող են խրախճանք կազմակերպել չքնաղ Ակնա լճի մոտ: Լիճը գտնվում է Երևան-Արմավիր մայրուղու մոտ` Վաղարշապատից 13կմ/8 մղոն դեպի արևմուտք: Ստորգետնյա աղբյուրներից և ձնհալից սնվող այս լիճը Մեծամոր գետի վտակներից մեկն է: Լճի մակերեսը 1կմ2/0.38 քառակուսի մղոն է: Երևանից այնտեղ կարող եք հասնել Արմավիր գնացող ավտոբուսով, կամ Վաղարշապատից` տաքսիով, որը կարժենա մոտ 1,500 դրամ: Ակնա լիճ կարող եք գնալ նաև հեծանիվով:
Ակնալիճ
Երևանի արևմուտքը
Շրջագայություն 4
4.3 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
4.2 Վաղարշապատի եկեղեցիներ
4.1 Մուսալեռան հուշահամալիր ParkMatenadaraCascade
4.4 Մաչանենց կենտրոն
4.5 Մեծամորի ամրոց-հնավայր Fortress
4.6 Զվարթնոց