4.6 Զվարթնոց
Երևան վերադառնալու ճանապարհին այցելե՛ք Զվարթնոց հնագիտական բնակատեղի, որը գտնվում է Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց արվարձանում: Զվարթնոցի տաճարը հայկական վաղմիջնադարյան ճարտարապետության եզակի օրինակ է: Նախաքրիստոնեական ժամանակներում այն նաև պաշտամունքի վայր է եղել:
Զվարթնոցի տաճարը
Զվարթնոցի տաճարը կառուցվել է Ներսես Գ կաթողիկոսի կողմից 662 թ.: Միջնադարյան պատմաբանները տաճարը հիշատակում են Զվարթնոց և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անուններով: Ըստ ավանդույթի՝ տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ Գրիգոր Լուսավորիչը հանդիպել է Տրդատ թագավորին (287-330), և որտեղ թագավորն ընդունել է քրիստոնեությունը, որից հետո Հայաստանն այն ընդունել է որպես պետական կրոն:
Պեղումների արդյունքում
տարածքում հայտնաբերվել
են ուրարտական տաճարի
հիմքեր, զոհասեղան և սեպագիր արձանագրություն՝ Ուրարտուի Ռուսա Բ արքայի (մ.թ.ա. 680-639) օրոք մի մեծ ջրանցքի կառուցման վերաբերյալ: Հրազդան գետին միացած այդ ջրանցքը գործում է մինչ օրս: Դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստված Տիրին նվիրված հելլենիստական տաճարը կառուցվել է ուրարտական կառույցի տեղում:
Երևանի արևմուտքը
Շրջագայություն 4
4.3 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
4.2 Վաղարշապատի եկեղեցիներ
4.1 Մուսալեռան հուշահամալիր ParkMatenadaraCascade
4.4 Մաչանենց կենտրոն
4.5 Մեծամորի ամրոց-հնավայր Fortress
4.6 Զվարթնոց