2011թ.-ի մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության բնակչության 97%-ը ազգությամբ հայ է: Հայազգի բնակչության ճնշող մեծամասնությունը հետևում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն:
Ավանդություն
Էջմիածնի Մայր տաճար
Էջմիածնի Մայր տաճարը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Այն ամենայն հայոց կաթողիկոսության նստավայրն է, հայոց հոգևոր կենտրոնը: Կառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը 301-303 թթ. Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում՝ արքունի ապարանքի մոտ: Ըստ ավանդության՝ Գրիգոր Ա Լուսավորիչը հայոց առաջին եկեղեցին կառուցելու համար ընտրել է տեսիլքում ընտրված վայրը: Տեսիլքում Աստծո Միածին Որդին (Հիսուս Քրիստոս) լուսեղեն կերպարանքով իջել է և ձեռքի ոսկե մուրճով գետնին հարվածելով՝ ցույց տվել տաճարի հիմնադրման վայրը: Այստեղից էլ տաճարը կրում է «Էջմիածին» անունը՝ իջավ Միածինը:
94
Հնագույն ժամանակներից նորագույն ժամանակներ