ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 95

Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .

Քարաշամբի արծաթե գավաթը

Հայկական լեռնաշխարհի հազվագյուտ գտածո է 1987 թ. Քարաշամբի դամբարանաբլրում պեղումների արդյունքում հայտնաբերված դրվագազարդ արծաթե գավաթը: Նանտի (Ֆրանսիա) «Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի հավաքածուում գավաթը ներկայացվել է որպես պատերազմական հնագույն էպոպեա՝ ուղեկցված ծիսական արքայական որսի տեսարաններով, հաջորդաբար պատերազմի և այլ դրվագներով: Այս գավաթը ցեղի առաջնորդի կամ արքայի հերոսական կյանքը գովերգող վիպական սյուժե է ներկայացնում:

Քարաշամբի արծաթե գավաթը

95