ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 93

Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .

Գառնիի ձորը և Քարե սիմֆոնիան

Գառնիի ձորը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Այն ձգվում է Ազատ գետի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ ժայռերով և ստացել է «Քարե սիմֆոնիա» անվանումը: Ձորի գլխավերևում են գտնվում Գառնիի հեթանոսական տաճարը և Հավուց Թառ վանական համալիրը: Գառնիի տաճարի կողմից նայելով՝ կարելի է նկատել, որ Ազատ և Գողթ գետերի միաձուլումից առաջացած ժայռեղեն թերակղզին նմանվում է կիթառի: Քարե սիմֆոնիան բացառիկ է համարվում այն առումով, որ բնության մեջ դժվար է հանդիպել ուղղանկյուն, հավասարաչափ տաշվածքով քարերի նման շարվածքի: 2011 թ. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն արժանացել է ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան մշակութային լանդշաֆտների պահպանության և կառավարման բնագավառի «Մելինա Մերկուրի» միջազգային հիմնադրամի մրցանակին: Գառնիի ձորն արժանացել է մրցանակի որպես բազմաթիվ տուրիստների այցելության վայր:

93