ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 76

Հայաստանում հնուց ի վեր զարգացած էր մեղվապահությունը, ձիաբուծությունը և որդան կարմիր միջատի բազմացումը։ Աքեմենյանների շրջանում (Ք.ա. 550-331 թթ.) Հայաստանը որպես հարկ Պարսից արքունիքին էր հանձնում տարեկան 20,000 ձի։ Երկրի լեռնային և նախալեռնային հատվածներում մեծ զարգացման էր հասել մեղվապահությունը։ Հին և միջնադարյան Հայաստանի համար տնտեսական մեծ նշանակություն է ունեցել Արարատյան դաշտում բազմացող որդան կարմիր միջատը, որից պատրաստում էին տարբեր երկրներ արտահանվող և մեծ հռչակ վայելող համանուն որդան կարմիր ներկը։

Ձեռագիր մատյան

76

Բուսական և կենդանական աշխարհը