77
Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .
Որդան կարմիր ներկանյութը
Որդան կարմիր ներկանյութը իր անունը ստացել է Արարատյան դաշտում տարածված որդան կարմիր միջատից: Վերջինս շուրջ երեք հազարամյակ Հայկական լեռնաշխարհի տարածքում օգտագործվել է կարմիր ներկանյութի ստացման համար: Հայ վաճառականները, ինչպես
հավաստում է հռոմեացի բնագետ Պլինիոս Ավագը, մեծ քանակությամբ որդան կարմիր ներկանյութ էին արտահանում համաշխարհային շուկա: Որդան կարմիրը կոչվել է «արքայական ծիրանի», որովհետև նրանով էին ներկում արքայի ու իշխանների հագուստները: Որդան կարմիրը օգտագործվել է տարբեր բնագավառներում` օծանելիքի, սննդի, դեղագործության, տեքստիլ արդյունաբերության, կերպարվեստի մեջ և այլուր: Հայկական գորգերի ներկերում ևս օգտագործված է Արարատյան որդան կարմիրը: Հայկական գորգերն աշխարհին հայտնի էին ոչ միայն իրենց գործվածքի բարձր որակով, այլև այս ներկանյութով: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բազմաթիվ ձեռագրերի էջերին ևս կան մանրանկարներ, որոնց համար օգտագործվել է որդան կարմիրը: Որդան կարմիրը նաև կաթողիկոսական ու արքայական կնիքների ներկն էր, լայն կիրառություն ուներ բժշկության մեջ. հայտնի էր որպես հակաբորբոքիչ ու ջերմությունն իջեցնող դեղամիջոց: Այն օգտագործվում էր մաշկի բուժման ու թարմացման նպատակով: