Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .
2008 թվականին Արենի 1 քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը` տրեխը։ Այն պատրաստված է կաշվից: Հնագետների կարծիքով` այն կովի կաշի է: Կոշիկը շուրջ 5500 տարվա պատմություն ունի: Նմանատիպ կոշիկներ էին օգտագործում Իռլանդիայի բնիկները մոտ 50 տարի առաջ։ Կոշիկը հետազոտել են Հայաստանի, Իռլանդիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի և ՄԵծ Բրիտանիայի գիտնականները։ Կոշիկի տարիքը պարզել են Օքսֆորդի և Կալիֆորնիայի լաբորատորիաներում: Հայտնաբերման ժամանակ կոշիկը լցոնված է եղել չորացած խոտով, որի նպատակը գիտնականներին դեռ պարզ չէ: Կոշիկն ունի եվրոպական չափերով 37 համար: Այն արդեն տեղափոխվել է Հայաստանի պատմության թանգարան: 2010 թ. Արենի 1 քարանձավում հայտնաբերվել են նաև գինու կարասներ, որոնք ավելի քան 6000 տարեկան են: Գինու կարասները վերաբերում են նույն ժամանակաշրջանին, ինչ թաղումները: Կարասներից մեկում գտնվել է հիանալի պահպանված խաղողի վազ հատապտուղներով, որոնք վերածվել են չամիչի: 2011 թ. սեպտեմբերի 13-ին Արենիի քարայրում հայտնաբերվել է նաև աշխարհի հնագույն զգեստներից մեկը, որն ավելի քան 5000 տարեկան է: Զգեստը հյուսված է երկգույն ծղոտով և լավ է պահպանված:
75