ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 74

Բուսական և կենդանական աշխարհը

Հնուց ի վեր տարածված են ընտանի կենդանիներից ոչխարը, այծը, կովը, գոմեշը, ձին, էշը, ինչպես նաև բազմազան թռչուններ, հիմնականում հավ, բադ, սագ։ Վայրի կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, արջը, վարազը, նապաստակը, եղնիկը, այծյամը և եղջերուն։ Վայրի թռչուններից հանդիպում են արծիվը, անգղը, բազեն, արագիլը և կաքավը։ Սեպագիր աղբյուրների համաձայն` հնագույն ժամանակներում Հայաստանի հարավում եղել են փղեր, ջայլամներ և առյուծներ, որոնցից վերջինները հիշատակվում են նաև «Աշխարհացույց»-ում:

74