Ավանդություն
Ջերմուկի հանքային ջրերը
Ջերմուկի հանքային ջրերի մասին գոյություն ունի մի հրաշալի ավանդություն: Մի անգամ փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը, ոտքերը հազիվ քարշ տալով, հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և ջրից դուրս գալիս բոլորովին առողջ ու ապաքինված: Որսորդն ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից Ջերմուկի հանքային ջրի համբավը տարածվում է ամենուրեք:
71