Հրաբուխների տարածվածության շնորհիվ լեռնաշխարհի գրեթե բոլոր կողմերում բխում են հանքային տաք և սառը աղբյուրներ։ Դեռ վաղնջական ժամանակներից հայտնի են եղել հանքային բուժիչ ջրերը։ ՀՀ տարածքում մեծ հռչակ ունեն Ջերմուկի, Դիլիջանի, Արզնիի, Բջնիի հանքային աղբյուրները, ինչպես նաև նշված վայրերում գործող առողջարանները:
70
Օգտակար հանածոներ
Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .
Ջերմուկի ջրվեժը
Ջերմուկի ջրվեժի մասին մի հետաքրքիր ավանդություն կա: Ջրվեժի վերևի ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց: Իշխանն ուներ մի շատ գեղեցիկ դուստր, ում սիրտը պատկանում էր քաջարի ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն: Աղջիկն ամեն օր՝ կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, անիծում է աղջկան` ասելով, որ եթե նա հանդիպի հովվի որդուն, ջրահարս կդառնա ու երբեք ջրից դուրս չի գա: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը, սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են ջրվեժ, որին ժողովուրդն անվանում է «Ջրահարսի վարսեր»: