Բուսական և կենդանական աշխարհը
Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ բուսական ու կենդանական աշխարհ։ Ցամաքային կլիմայի պատճառով անտառները համեմատաբար փոքր տարածք են զբաղեցնում։ Անտառներ կան Արցախում, Սյունիքում, Գուգարքում, Տայքում, Ծոփքում, Արևելյան Տիգրիսի ավազանում, Աղձնիքում և Կորճայքում, որտեղ հանդիպում են կաղնին, հաճարենին, թխկին, բոխին, հացենին, սոճին և կեչին։ Հին Հայաստանում տնկվել են մի քանի անտառապուրակներ։ Դրանցից առանձնապես նշանավոր են եղել Սոսյաց անտառը, Ծննդոց անտառը (Ախուրյանի աջ ափին) և 4-րդ դարում Խոսրով Կոտակ արքայի օրոք տնկված Խոսրովի անտառը։ Վերջինս եղել է արքունական որսատեղի, իսկ այժմ ՀՀ պետական արգելոց է։
72