67
Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .
Հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից է և 2011 թ. կազմում է երկրի արտահանման ավելի քան կեսը: Հայաստանը մոլիբդենի խոշոր արտադրանք է տալիս: Չնայած 2008 թ. միջազգային տնտեսական ճգնաժամին՝ լեռնահանքային արտադրությունն ու եկամուտներն աճել են գլխավորապես 2009 թ.՝ շնորհիվ պղնձի, ոսկու և այլ թանկարժեք մետաղների գների համընդհանուր բարձրացման: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն ունի մոլիբդենի խոշոր պաշար, որ կենտրոնացված է Քաջարանի հանքավայրում: Բացի մոլիբդենից՝ Հայաստանն ունի պղնձի և ոսկու այլ կարևոր հանքավայրեր, ինչպես նաև ցինկի, արծաթի և կապարի փոքր հանքավայրեր և բազալտի, գրանիտի, կրաքարի, գիպսի, պերլիտի, դիատոմիտի օգտակար հանածոներ: