Հայկական լեռնաշխարհը հարուստ է օգտակար հանածոներով։ Դեռ վաղնջական ժամանակներից հայտնի էին աղի երեք նշանավոր հանքավայրերը` Նախիջևանը (քարտեզում` Նախճավան), Կողբը և Կաղզվանը։ Հայկական լեռնաշխարհը հայտնի է նաև պղնձի (Գուգարք, Զանգեզուր, Լոռի), կապարի (Վանա լճից հարավ ընկած շրջաններ), ցինկի, նավթի (Կարին), արծաթի (Ծոփք), ոսկու (Սպեր, Սոդք, Հայկական Տավրոս) հանքերով, իսկ Ք.ա. 2-րդ հազարամյակի վերջերից` երկաթահանքերով (Աղձնիք, Ուտիք)։ Համաձայն հայկական միջնադարյան գրավոր հուշարձան «Աշխարհացույց»-ի` Տուրուբերանում հանդիպել է սև և սպիտակ նավթ։
66
Օգտակար հանածոներ