Հայկական լեռնաշխարհը հարուստ է բազմատեսակ շինանյութերով։ Ավազը, կավը և կրաքարերը տարածված են ամենուր։ Մեծ են և գործնականում անսպառ Հայկական լեռնաշխարհի ոչ մետաղական հանքավայրերը: Հանդիպում են տուֆի, բազալտի, հրաբխային կավերի, գրանիտի, մարմարի և այլ հանքավայրեր: Տարածված են բազմագույն տուֆերը: Այսօր ևս մեծ հռչակ է վայելում տուֆը, հատկապես Արթիկի վարդագույն տուֆը։ Վարդագույն տուֆը մեծապես օգտագործվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքաշինարարության մեջ, որի շնորհիվ Երևանը ստացել է «վարդագույն քաղաք» անունը:
68
Օգտակար հանածոներ