ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 59

59

Կարմիր Բլուրի (Թեյշեբայինի) ամրոցում հայտնաբերվել է ավելի քան 2500 տարվա պատմություն ունեցող 480 կարասներով գինու պահեստարան: Տարեգրություններում պահպանվել են վկայություններ այն մասին, որ Ուրարտուի թագավորությունում հատուկ ուշադրություն էր հատկացված խաղողագործությանը: Մեզ հասած պատմական տեղեկություններում հիշատակվում է գինու և գարեջրի պատրաստման տարբեր տեխնոլոգիական հնարքների մասին: Գինու արտադրության ավանդույթները զգուշորեն պահպանվում են երկար տարիների ընթացքում: Ամեն տարի Արենի գյուղում տեղի է ունենում արդեն ավանդույթ դարձած «Գինու փառատոն»-ը: Փառատոնը մեծ հնարավորություն է ընձեռում հայտնաբերելու Հայաստանը, սովորությունները, համտեսելու լավագույն հայկական գինիների տեսականին: Արենի գինու այս տոնախմբությունը բացվում է լավագույն գինեգործների պայծառ ու գույնզգույն, տպավորիչ շքերթով՝ երգ ու պարի համադրությամբ: