ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 60

60

Գյուղատնտեսություն

Մրգերից դեռ վաղ ժամանակներից հատկապես մեծ հռչակ է վայելել հայկական ծիրանը։

Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .

Հայկական ծիրան

Գառնիի հեթանոսական տաճարի շրջակայքում պեղումների ժամանակ հայտնաբերված ծիրանի կորիզները վկայում են այն մասին, որ Հայկական լեռնաշխարհում ծիրանն աճում է ավելի քան 6000 տարի: 18-րդ դարի ֆրանսիացի կենսաբան Դե Պոերդերլեն տեղեկացնում է, որ Ալեքսանդր Մակեդոնացին Հայաստանից Հունաստան է տարել ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղից տարածվել են Եվրոպայում և անվանվել «Հայկական սալոր»: Միևնույն ժամանակ 1-ին դարի աղբյուրներից տեղեկանում ենք, որ հռոմեացի զորավար Լուկուլլոսը, վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ է տարել ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակվել են և անվանվել «Հայկական սալոր»: Հռոմեացիները ծիրանն անվանում էին «Հայկական խնձոր» (լատ.՝pomum armeniacum):

Ծիրանենու փայտից են պատրաստում հայկական ավանդական փողային գործիքը՝ ծիրանափողը (դուդուկ): Ավանդույթի համաձայն, ցանկալի հնչողություն ապահովելու նպատակով, դուդուկի փողը պատրաստում էին յոթ տարի չորացրած ծիրանենու փայտից: Հայ դուդուկահար - վարպետների

հնչեցրած մեղեդին օգտագործվել է համաշխարհային ֆիլմարվեստում:

. pomumarmeniacum).thetheerhwth