ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 58

Նախալեռնային գոտին (բարձրությունը՝ 1000-1500 մ) հայտնի է հացահատիկով, գարիով, ավելի ցրտադիմացկուն մրգատու այգիներով և խաղողով։

58

Գյուղատնտեսություն

Գինեգործությունը Հայկական

լեռնաշխարհում

Ըստ ավանդության՝ գինեգործությունը սկիզբ է առել Արարատ լեռան լանջին Նոյ Նահապետի կողմից տնկված խաղողից: Հնուց ի վեր Հայաստանը հայտնի է իր գինեգործներով, որոնց յուրօրինակ ավանդույթները պահպանվել են մինչ այսօր: Այս մասին կարելի է նույնիսկ տեղեկանալ այնպիսի փիլիսոփաներից և պատմիչներից, ինչպիսիք են Հերոդոտոսը և Ստրաբոնը: Էրեբունի քաղաք-ամրոցի պեղումների ընթացքում գտնվել են 10 գինու պահեստարաններ, որտեղ եղել են 200 գինու կարասներ: Ք.ա. 401-400 թթ., երբ հունական զորքերը Քսենոֆոնի գլխավորությամբ անցնում էին Հայաստանով, հայկական տներում նրանց հյուրասիրում էին գինով և գարեջրով, որոնք պահվում էին խորը գետնափոր պահեստարաններում, հատուկ կավե կարասների մեջ: