ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | 页面 57

57

Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .

Նուռ

Նուռն արևելյան ժողովուրդների մոտ համարվել է մրգերի արքան ոչ միայն իր համի, բուժիչ հատկությունների համար, այլև վերևում թագանման հավելույթի պատճառով:

Տեսակետ կա, որ հնում արքայական թագի նախատիպը վերցրել են նռան «թագից»: Հայ մանրանկարչության, որմնանկարչության, գորգագործության և քանդակագործության մեջ դեռևս

վաղ շրջանից հանդիպում ենք նռան պատկերներ: Հայկական խաչքարերի գրեթե մեծ մասի քիվերում կարելի է հանդիպել նռան քանդակներ: Նուռը հայ ժողովրդի խորհրդանիշներից մեկն է: Բազմավաստակ նկարիչ և կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի (1924-1990)

հանրաճանաչ «Նռան գույնը» ֆիլմում նուռը սպանված հայերի արյան խորհրդանիշն է: Նռան հատիկները հայ ժողովուրդն է, որ ցեղասպանության արդյունքում սփռվել է աշխարհով մեկ: