ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 48

«Ախթամար» երգը՝ Ատիս Հարմանտեանի կատարմամբ

48

Լճեր

Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .

Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին

Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին ճարտարապետական գլուխգործոց է՝ քանդակագործության, որմնանկարչության համադրությամբ:

Այն կառուցել է ճարտարապետ Մանուելը 915-921 թթ. հայոց արքա Գագիկ Արծրունի թագավորի (879/880-936/943 թթ.) հանձնարարությամբ: 1917 թ. Աղթամարի վանքը լքվել է և ամայացել: Այժմ

կանգուն է միայն Ս. Խաչ եկեղեցին, որը պարունակում է աստվածաշնչային և աշխարհիկ թեմաներով պատկերաքանդակներ և որմնանկարներ: Որմնանկարները վաղմիջնադարյան հայկական արվեստի նմուշներ են: Ս. Խաչ եկեղեցին նշանակալի դեր է ունեցել հայ մատենագրության ու գրչության զարգացման գործում: Այստեղ է հիմնադրվել և ծաղկել Աղթամարի գրչության կենտրոնը, որտեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: