ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 47

Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը (բարձրությունը` ծովի մակերևույթից 1720 մ) պատմական Հայաստանի ամենակարևոր լճերից մեկն է։ Այն զբաղեցնում է 3.755 կմ2 տարածք։ Վանա լճի ջուրն աղի է։ Միակ ձկնատեսակը տառեխն է, որը հնում աղ դրած վիճակում արտահանվում էր հարևան երկրներ։ Առեստ ավանի մոտ գտնվում էին արքունի ձկնորսարանները։ Վանա լճում դեռ հին ժամանակներից զարգացած է եղել նավագնացությունը, իսկ նրա ափերին գտնվել են նշանավոր նավահանգիստներ։

47