ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 49

Այն ունի չորս կղզի՝ Աղթամար, Կտուց, Լիմ և Արտեր։ Ամենամեծը Աղթամարն է, որի վրա գտնվում է 10-րդ դարում Գագիկ Ա Արծրունի թագավորի կառուցած Ս. Խաչ եկեղեցին։

Ավանդություն

Ախթամար

«Ախթամար» անվան ծագման մասին ժողովուրդն ունի բանաստեղծական ոգով ստեղծված մի գեղեցիկ ավանդություն, որը պատմում է այն մասին, թե ամեն գիշեր սիրահար մի պատանի լողալով հասնում է կղզի, ուր գտնվել է իր սիրելի Թամարը։

Տղային դեպի մութ ու խավար կղզին առաջնորդել է Թամարի վառած խարույկը։ Պատանին, իր սովորության համաձայն, երբ ծովն է մտնել, այս անգամ դեպի իր Թամարը առաջնորդող լույսը չի նշմարել։

Նա ծովում մոլորվում ու խեղդվում է։ Ջրահեղձ անդադար կրկնում էր՝ «Ա՜խ, Թամա՜ր»։ Այսպես կղզին կոչվեց «Ախթամար»։ Այդ անունը ժամանակի ընթացքում ձևափոխվեց և դարձավ «Ախթամար»։

Սիրային այս գեղեցիկ ավանդությունը դարձել է Հովհաննես Թումանյանի (1869-1923) «Ախթամար» լեգենդի սյուժեն։

49