ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 42

Լճեր

Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր և բազմաթիվ միջին ու փոքր մեծության լճերով։ Երեք խոշոր լճերն են Սևանը, Վանը և Ուրմիան։

Սևանը ՀՀ ամենամեծ լիճն է։ Այն հայտնի է նաև Գեղամա և Գեղարքունյաց ծով անուններով, աշխարհի բարձրադիր լճերից է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լիճը ձկնառատ է, հատկապես հայտնի է իշխան ձուկը։ 20-րդ դարից սկսած` Սևանի մակերևույթը փոփոխություններ է կրել։ 2011 թ. հուլիսի 31-ի դրությամբ Սևանի մակերևույթը ծովի մակերևույթից բարձր էր 1900 մ 42 սմ։ Սևանից է սկիզբ առնում Հրազդան գետը։ Սևանա թերակղզում է գտնվում Սևանի նշանավոր վանքը։

Սևանա լիճը (Գուգլի քարտեզ)

Սևանավանք (Պտտվող տեսանյութ)

42