ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 43

Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .

Սևանավանք

Սևանա կղզում է գտնվում Սևանի նշանավոր վանքը` Սևանավանք, որը, ըստ ավանդության, հիմնադրել է հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում: Սևանավանքն անվանվում է նաև Մարիամաշեն՝ կապված հայոց արքա Աշոտ Ա Բագրատունու դուստր, իշխանուհի Մարիամի անվան հետ: Այդ մասին վկայում է Ս. Առաքելոց եկեղեցու (9-րդ դար) հարավային պատին պահպանված մի արձանագրություն: Այժմ կանգուն են Ս. Առաքելոց և Ս. Կարապետ եկեղեցիները: Ավերվել են Ս. Աստվածածին և Ս. Հարություն եկեղեցիները:

Սևանավանքում է գտնվել Սևանի նշանավոր վարդապետարանը: Վարդապետարանը հիմնել է Դանիել Վարդապետը 1451 թ.: Հաջորդել է Տաթևի համալսարանին, կոչվել «Արևելյան տան վարդապետարան», իսկ նրա ղեկավարը` «Րաբունապետ համայն ազգի»: 1990 թ. բացվել է Սևանի դպրանոցը և Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի անունով կոչվել Վազգենյան հոգևոր դպրանոց:

43